Անչելոտին աջակցություն է հայտնել Ռոդրիգոյին
Բրազիլիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին աջակցություն է հայտնել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրգո Գոեսին, որը ծանր վնասվածք է ստացել եւ բաց կթողնի ամռանն անցկացվելիք աշխարհի առաջնությունը։
«Մենք կլինենք քո կողքին վերականգնման բոլոր փուլերում։ Ամուր եղի՛ր, Ռոդրիգո»,- գրել է Անչելոտին սոցիալական ցանցերում։
Ռոդրիգոն աջ ծնկի խաչաձեւ կապանի եւ մենիսկի վնասվածքը ստացել էր «Խետաֆեի» դեմ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում 55-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց հետո։ Նա կարողացել էր շարունակել խաղը եւ չէր փոխարինվել։ «Ռեալը» «Խետաֆեին» պարտվել էր 0:1 հաշվով։ Ռոդրիգոն բաց կթողնի մոտ 10 ամիս։