Կոլումբիացի երգիչ Յեյսոն Խիմենեսը մահացել է ինքնաթիռի վթարից համերգից մի քանի ժամ առաջ  

0

Կոլումբիացի երգիչ և երգահան Յեյսոն Խիմենեսը մահացել է ինքնաթիռի վթարից իր նախատեսված ելույթից մի քանի ժամ առաջ։ Նա 34 տարեկան էր։

Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Պայպա և Դուիտամա քաղաքների միջև ընկած տարածքում։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից կարճ ժամանակ անց։ Ինքնաթիռում գտնվող բոլոր վեց մարդիկ մահացել են։

Խիմենեսը ուղևորվում էր Մեդելյին, որտեղ նա պետք է ելույթ ունենար այդ երեկոյան։ Նրան ուղեկցում էին իր անձնակազմի հինգ անդամներ և օդաչուն։

Երաժշտի մահը հաստատվել է նրա պաշտոնական Instagram-ի էջում։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Խիմենեսը դարձել է համառության, կարգապահության և իր համայնքի հանդեպ սիրո խորհրդանիշ, և որ նրա երաժշտությունն ու անձնական պատմությունը ոգեշնչել են հազարավոր մարդկանց։ «Յեյսոնը այլևս ֆիզիկապես ներկա չէ, բայց նրա ժառանգությունը շարունակում է ապրել՝ իր երգերով, խոսքերով, պայքարով և կոլումբիական տարածաշրջանային երաժշտության և ունկնդիրների սրտերում թողած հետքով»։

Ըստ The Sun-ի, ինքնաթիռը, որը ենթադրաբար պատկանում է արտիստի կողմից հիմնադրված YJ Company SAS-ին, վթարի է ենթարկվել օդա բարձրանալուց գրեթե անմիջապես հետո։

Երկրպագուների ուշադրությունը հատկապես գրավել է այն, որ ողբերգությունից մի քանի շաբաթ առաջ Խիմենեսը խոսել էր ինքնաթիռի վթարի հետ կապված անհանգստացնող երազների մասին։ Կոլումբիական Caracol հեռուստաալիքին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ երեք անգամ երազ է տեսել, որ իր թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվում։

«Ես երեք անգամ երազ եմ տեսել, որ մենք վթարի ենք ենթարկվում։ Մի երազում ես օդաչուին ասացի, որ շրջվի, և նա պատասխանեց, որ ժամանակին լուծել է խնդիրը։ Իսկ վերջին երազում ես տեսա, որ մենք մահացել ենք և հայտնվեցի լուրերում։ Աստված ինձ երեք նշան տվեց, բայց ես դրանք չհասկացա», — ասել է երաժիշտը։ Յեյսոն Խիմենեսը ժամանակակից կոլումբիական տարածաշրջանային ասպարեզում ամենաակնառու դեմքերից մեկն էր և հսկայական ժողովրդականություն էր վայելում իր հայրենիքում։

Leave A Reply

Your email address will not be published.