«Միլանը» խզեց պայմանագիրը Դիվոկ Օրիգիի հետ
«Միլանը» խզեց պայմանագիրը բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ փոխադարձ համաձայնությամբ, հաղորդում է իտալական ակումբի կայքը։
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Դիվոկ Օրիգին 2022թ․ ամռանը անգլիական «Լիվերպուլից» էր տեղափոխվել «Միլան», որի կազմում մասնակցել է 36 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
2023-2024 թվականների մրցաշրջանում Օրիգին վարձակալությամբ հանդես է եկել «Նոթինգեմ Ֆորեսթում»։