Մբապեն Ռոնալդուի ռեկորդը կրկնելուց հետո հրապարակել է պորտուգալացու իր մանկական լուսանկարը
Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկ օրացուցային տարում խփած գոլերի քանակով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը կրկնելուց հետո սոցիալական ցանցերում հրապարակել է պորտուգալացու հետ իր մանկական լուսանկարը՝ գրելով․ «Հավատա երազանքներիդ սրտանց»։
«Սեւիլիայի» դեմ Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի խաղում (2:0) գոլ խփելու շնորհիվ Մբապեն այս տարին ավարտեց 59 գոլով Արքայական ակումբում։
Ռոնալդուն «Ռեալում» 59 գոլ է խփել 2013 թվականին։