Գիտնականները հայտնաբերել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը իմունաթերապիայի հանդեպ ավելի զգայուն դարձնելու միջոց

0

Տեխասի համալսարանի MD Anderson Cancer Center-ի գիտնականները հայտնաբերել են նոր մոտեցում, որը կարող է զգալիորեն ուժեղացնել հակաուռուցքային պատասխանը քաղցկեղի ամենաագրեսիվ եւ դժվար բուժվող տեսակներից մեկի՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մինչկլինիկական մոդելներում։ Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Cancer Research ամսագրում, ցույց են տվել, որ որոշակի միտոխոնդրիալ ֆերմենտի (GFER) ինհիբացումը իմունային վերահսկիչ կետերի արգելափակման հետ միասին կարող է հանգեցնել հզոր հակաուռուցքային պատասխանի կենդանիների մոդելներում։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հայտնի է ագրեսիվությամբ եւ իր շուրջ իմունասուպրեսիվ միջավայր ստեղծելու ունակությամբ, որը խանգարում է բազմաթիվ թերապիաների, ներառյալ իմունաթերապիայի արդյունավետությանը։

Գիտնականները պարզել են, որ GFER ֆերմենտը կարեւոր դեր է խաղում այդ միջավայրի ձեւավորման գործում հենց ի հաշիվ ուռուցքային բջիջների մետաբոլիզմի փոփոխության միտոխոնդրիաների մակարդակում։ Երբ GFER-ը ակտիվ է, դա թուլացնում է իմունային բջիջների ֆունկցիան եւ նպաստում բուժման հանդեպ ուռուցքի կայունությանը։

Իրենց աշխատանքում հետազոտողները կատարել են գենոմային սքրինինգ եւ հայտնաբերել GFER եւ էլի մի քանի գեներ՝ կապված միտոխոնդրիալ մետաբոլիզմի հետ՝ որպես խիստ կարեւոր ենթաստամոքսային գեղձի ուռուցքային բջիջների աճի համար։ Այնուհետեւ նրանք ցուցադրել են, որ GFER-ի ինհիբացումը ճնշում է թթվային ֆոսֆորիլացումը, խանգարում բջջային ցիկլին, արգելափակում էներգետիկ աղբյուրները եւ սթրես առաջացնում, որը խանգարում է ուռուցքի աճին մինչկլինիկական մոդելներում։ Ընդ որում՝ այս մոտեցումն ակտիվացնում է նաեւ իմունային բջիջները՝ ուռուցքները դարձնելով ավելի ընկալունակ թերապիայի հանդեպ՝ իմունային վերահսկիչ կետերի բլոկատորների օգտագործմամբ։

Հետազոտության ղեկավարի խոսքով՝ այս արդյունքներն ընդգծում են միտոխոնդրիալ պրոցեսների թիրախավորման կարեւորությունը՝ որպես առանցքային մեխանիզմ, որը ձեւավորում է իմունասուպրեսիվ միջավայր ենթաստամոքսային գեղձի ուռուցքներում։ Իմունաթերապիայի հետ GFER-ի համադրումը կարող է հեռանկարային ռազմավարություն դառնալ այն պացիենտների բուժման համար, որոնց մոտ ուռուցքն ավելի վաղ կայուն էր եղել գոյություն ունեցող մեթոդների հանդեպ։ Սակայն այս մոտեցման արդյունավետությունը մարդկանց մոտ հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ կլինիկական փորձարկումներ։

Leave A Reply

Your email address will not be published.