Հրուշ Աճեմյանը դիմահարդարել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Սառա Ջեսիկա Փարկերին (ֆոտո)

0

Սուպեր Սաքոյի սիրելին՝ ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, ընդլայնել է իր աստղային հաճախորդների շարքը: Դիմահարդարն Instagram-ում կիսվել է լուսանկարների շարքով, որոնցում երևում է՝ ինչպես է նա դիմահարդարում հայտնի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերին:

Կադրերում «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շիկահեր աստղը անապատի ֆոնին է: Նրա գեղեցիկ տեսքն ապահովում են հայազգի դիմահարդարը և վարսահարդար Սերժ Նորմատը:

Ինչպես նշել է Հրուշը, Փարկերը նկարահանվում էր Astrea London ապրանքանիշի համար:

«Կյանքը հետաքրքիր ձևով է պատասխանում այն երազանքներիդ, որոնք երբևէ պահել ես տիեզերքում: Ինձ համար մեծ պատիվ էր դիմահարդարել Սառա Ջեսիկա Փարկերին՝ մի մարդու, ով ինձ համար նորաձևության մարմնացում է եղել, երբ ես փոքր էի»,-անգլերենով գրել է դիմահարդարը:

Անդրադառնալով Փարկերին՝ նա հավելել է. «Նա շատ շռայլ է, բարի, ներկա՝ մի մաքուր լույս: Նա այն գեղեցիկ խորհրդանիշներից է, ում ես երբևէ հանդիպել եմ, և այս պահը ես երբեք չեմ մոռանա: Առավել քան շնորհակալ եմ»,-հավելել է Աճեմյսանը:

Leave A Reply

Your email address will not be published.