FIFA The Best. Ու՞մ օգտին է քվեարկել Լիոնել Մեսին
Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 38-ամյա ավագ Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի») ՖԻՖԱ-ի ամենաամյա քվեարկությունում առաջին տեղում նշել է ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեին։
Մեսիի քվեարկությամբ՝ երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է, երրորդ տեղում՝ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։
The Best FIFA Football Awards 2025 մրցանակաբաշխությունում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի եւ Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, ով ավելի վաղ դարձել էր նաեւ «Ոսկե գնդակի» դափնեկիր։