Մբապեն լավագույն տասնյակում է օրացուցային տարում խփած գոլերի քանակով

0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկ օրացուցային տարում խփած գոլերի քանակով մտել է լավագույն տասնյակ պատմության մեջ։

Մբապեն «Աթլետիկի» դեմ Լա Լիգայի 19-րդ տուրի խաղում (3:0)  դարձել է դուբլի հեղինակ։ Նա այս տարի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի կազմում խփել է 62 գոլ։

Ռեկորդակիրը «Բարսելոնայի» նախկին հարձակվող, արգենտինացի Լիոնել Մեսին («Ինտեր Մայամի») է, որը 2012-ին խփել է 91 գոլ:

  1. Լիոնել Մեսի (2012)՝ 91 գոլ
    2. Գերդ Մյուլեր (1972)՝ 85 գոլ
    3. Պելե (1958)՝ 75 գոլ
    4. Պելե (1965)՝ 72 գոլ
    5. Զիկո (1979)՝ 72 գոլ
    6. Ռոմարիո (2000)՝ 72 գոլ
    7. Ռոբերտ Լեւանդովսկի (2021)՝ 69 գոլ
    8. Կրիշտիանու Ռոնալդուն (2013)՝ 69 գոլ
    9. Կրիշտիանու Ռոնալդու (2012)՝ 63 գոլ
    10. Կիլիան Մբապե (2025)՝ 62 գոլ

Leave A Reply

Your email address will not be published.