Շախմատի աշխարհի գավաթ․ Եզրափակիչի զույգը

0

Չինացի Յի Վեյն ու ուզբեկ Ջավոխիր Սինդարովը եզրափակիչում կվիճարկեն շախմատի աշխարհի գավաթը։

Գոայում (Հնդկաստան) ավարտվող մրցաշարի կիսաեզրափակիչում Յի Վեյը թայ-բրեյքում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին։ Սինդարովը դարձյալ թայ-բրեյքում 1,5:0,5 հաշվով ուժեղ էր ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոեւից։

Յի Վեյն ու Ջավոխիր Սինդարովը նվաճել են նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Leave A Reply

Your email address will not be published.