Շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնություն․ 1/4 եզրափակիչի զույգերը
Իսպանիայի Լինարես քաղաքում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում խմբային փուլի արդյունքում հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը․
Ռուսաստան — Ուզբեկստան
ԱՄՆ — Չինաստան
Ադրբեջան — Վրաստան
Ղազախստան — Հնդկաստան
Պայքարից դուրս են մնացել Ֆրանսիայի, Ուկրաինայի, Իսպանիայի եւ Պերուի հավաքականները։
Քառորդ եզրափակիչը կմեկնարկի նոյեմբերի 21-ին։