ELLE ամսագիրն անդրադարձել է Ջուլիանա Գրիգորյանի միջազգային հաջողություններին և դերակատարությանը դասական երաժշտության վերելքում
Ամերիկյան հեղինակավոր ELLE Magazine (US)-ը իր վերջին մշակութային հոդվածում, որը վերնագրված է «Beyond Rosalía: 6 Artists Powering Classical Music’s Comeback», ընդգրկել է նաև հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին, նրան ներկայացնելով որպես դասական երաժշտության վերադարձը ձևավորող վեց առաջատար երիտասարդ արտիստներից մեկը։ Հոդվածը հեղինակել է Սամուել Մոդը, այն հրապարակվել է 2025 թվականի նոյեմբերի 12-ին։

Հոդվածում ներկայացվում են նաև օպերային երգչուհու կարևոր հաջողություններից մի քանիսը։ 2022 թվականին Գրիգորյանը գրավել է առաջին տեղը Պլասիդո Դոմինգոյի Operalia մրցույթում, իսկ 2024-ին արժանացել է բարձր գնահատվող Hilde Behrens Prize մրցանակին՝ հաստատելով իր բացառիկ տաղանդն ու խոստումնալից ապագան։ ELLE-ը հիշատակում է նաև նրա ելույթը լեգենդար Անդրեա Բոչելիի հետ։
Պարբերականը նշում է, որ 2025–2026 թթ. ստեղծագործական սեզոնը ևս հագեցած է լինելու․ Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա որպես Միմի «La Bohème» օպերայում, ինչպես նաև կվերադառնա Մետրոպոլիտեն օպերա՝ կրկին ներկայացնելով Լյուի դերը «Turandot»-ում, որով էլ կատարել էր իր հիշվելող դեբյուտը այս բեմում։
Հեղինակավոր ամերիկյան ամսագրի ուշադրության կենտրոնում հայտնվելը վկայում է, որ Ջուլիանա Գրիգորյանը ոչ միայն աշխարհի բեմերին, այլև գլոբալ մշակութային մամուլում արդեն ունի իր առանձնահատուկ տեղը։