Օզեմպիկը հաստ աղիքի քաղցկեղի դեպքում նվազեցնում է մահվան ռիսկը. Cancer Investigation

0

GLP-1 ընկալիչների ագոնիստների վրա հիմնված քաշի կորստի դեղամիջոցները, մասնավորապես՝ Օզեմպիկը, զգալիորեն նվազեցնում են մահացությունը հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների շրջանում։ Նման եզրակացության են հանգել Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Cancer Investigation բժշկագիտական հանդեսում։

Հեղինակները վերլուծել են ավելի քան 6800 մասնակիցների հիվանդության պատմությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով հաստ աղիքի քաղցկեղով բուժառուների հիվանդության պատմությանը։ Գիտնականները միաժամանակ հետևել են, թե որ դեղամիջոցներն էին մասնակիցները ընդունում քաղցկեղի ստանդարտ բուժմանը զուգահեռ։

Հինգ տարվա ընթացքում GLP-1 դեղամիջոցներ ընդունողների շրջանում մահացության մակարդակը կազմել է 15,5%, վերահսկիչ խմբի 37,1%-ի համեմատ։ Նույնիսկ տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը և հիվանդության ծանրությունը հաշվի առնելուց հետո ազդեցությունը պահպանվել է, ինչը վկայում է այդ դեղամիջոցների անկախ պաշտպանիչ ազդեցության մասին։

Ամենանշանակալի արդյունքները դիտվել են ճարպակալումից տառապող բուժառուների շրջանում։ Հետազոտողների կարծիքով՝ դեղամիջոցները կարող են փոխհատուցել բորբոքային և նյութափոխանակության խանգարումները, որոնք վատթարացնում են քաղցկեղով հիվանդների վիճակի կանխատեսումը։

Գիտնականները ենթադրում են, որ GLP-1 ագոնիստները ոչ միայն կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը և մարմնի քաշը, այլև նվազեցնում են բորբոքումը, բարելավում ինսուլինի նկատմամբ զգայունությունը և, հնարավոր է նաև, ուղղակիորեն կանխում ուռուցքային բջիջների աճը: Միևնույն ժամանակ, նրանք ընդգծում են հետագա կլինիկական փորձարկումների անհրաժեշտությունը՝ այդ միջոցների քաղցկեղի թերապիայում հնարավոր օգտագործումը հաստատելու համար:

Leave A Reply

Your email address will not be published.