Մեսին ցանկանում է վերադառնալ Բարսելոնա
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է վերադառնալ եւ ապրել Բարսելոնայում։
«Շատ ենք կարոտում Բարսելոնան։ Երեխաներիս եւ կնոջս հետ մշտապես քննարկում ենք այստեղ տեղի ունեցող իրադարձությունները։ Մենք ցանկանում ենք վերադառնալ եւ ապրել Բարսելոնայում, որտեղ ունենք առանձնատուն։ Բոլոր հնարավորությունները կան, եւ մենք դա ցանկանում ենք»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Մեսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-2021 թվականներին՝ 778 խաղում խփելով 672 գոլ, կատարելով 303 գոլային փոխանցում, դառնալով Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող։