Արինա Սաբալենկան գերազանցել է Սերենա Ուիլյամսի ռեկորդը
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան գերազանցել է ամերիկացի Սերենա Ուիլյամսի ռեկորդը մեկ մրցաշրջանում ստացած մրցանակային գումարի չափով, հաղորդում է TNT Sports-ը։
Բելառուսի ներկայացուցիչն այս տարի մրցաշարերում ստացել է 15 008 519 դոլար մրցանակային գումար։
Սերենա Ուիլյամսը 2013 թվականին ստացել էր 12 385 572 դոլար։
2013-ին Սերենա Ուիլյամսը հաղթել էր «Ռոլան Գարոսում», US Open-ում եւ տարվա ամփոփիչ առաջնությունում՝ WTA Finals-ում։
Այս տարի Սաբալենկան հաղթել է US Open-ում, Մադրիդի եւ Մայամիի WTA-1000 մրցաշարերում եւ Բրիսբենի WTA-500 մրցաշարում։