«Ատալանտան» հեռացրեց գլխավոր մարզիչին
Բերգամոյի «Ատալանտան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց Իվան Յուրիչին, հաղորդում է իտալական ակումբի կայքը։ Մարզչական շտաբից հեռացվել են նաեւ Մատեո Պարոն, Միգել Վելուզուն, Պաոլո Բարբերոն, Ստեպան Օստոիչը եւ Միկելե Օրեկիոն։
Խորվաթ մասնագետն այս ամռանն էր գլխավորել «Ատալանտան» իտալացի Ջան Պիերո Գասպերինիի հեռանալուց հետո։
Իտալիայի առաջնության 11 տուրից հետո «Ատալանտան» 13 միավորով 13-րդ տեղում է։
Իվան Յուրիչի նախորդ ակումբը «Սաութհեմփթոնն» էր, որն Անգլիայի առաջնության ավարտից 7 տուր առաջ կորցրել էր ուժեղագույնների դիվիզիոնում մնալու հնարավորությունը, ինչը հակառեկորդ է Պրեմիեր լիգայի պատմության մեջ։
Իվան Յուրիչը Իտալիայում գլխավորել է նաեւ «Ռոման», «Տորինոն», «Վերոնան», «Ջենոան»։