Լեւանդովսկու հեթ-տրիկը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին՝ 4:2 (տեսանյութ)
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա Լիգայի 12-րդ տուրում հյուրընկալվեց Վիգոյի «Սելտային» եւ հաղթեց 4:2 հաշվով։
Կատալոնական թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
Աչքի ընկավ նաեւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը։
«Բարսելոնան» 28 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 3 միավոր։ «Սելտան» 13-րդն է՝ 13 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր
«Սելտա» — «Բարսելոնա»՝ 2:4 (տեսանյութ)
Սերխիո Կարեյրա, 11, Բորխա Իգլեսիաս, 43 — Ռոբերտ Լեւանդովսկի, 10, 11մ, 37, 73, Լամին Յամալ, 45+4
Հեռացում՝ Ֆրենկի Դե Յոնգ («Բարսելոնա»), 90+4