Բրիտանացի մասնագետը ուղեղային մահվան ախտորոշման վերաբերյալ ուսուցում կանցկացնի հայ բժիշկների համար

0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած փոխպատվաստման վիրաբույժ  Նիզամ Մամուդին, Բրիտանիայի «NHS Blood & Transplant» կառույցի դոնորության ազգային կրթական ծրագրի ղեկավար Բեն Այվորին և ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներին:

Նպատակը` մեր երկրում դոնորական փոխպատվաստման` շատ կարևոր այս ոլորտի զարգացմանը միտված ուղենիշների ու կոնկրետ քայլերի մշակումն ու իրագործումն է:

Համագործակցության շրջանակում մեր բժիշկների համար կիրականացվի ուղեղային մահվան ախտորոշման վերաբերյալ ուսուցում` տեսական և գործնական տարբերակով. այն կվարի բրիտանացի մասնագետը:

Հանդիպմանը կարևորվել է այս շատ զգայուն ոլորտում` հանրային իրազեկումից մինչև հարազատների հետ հաղորդակցություն ու վիրաբուժական տեխնիկա` պրոֆեսիոնալ մոտեցման անհրաժեշտությունը, ինչին էլ միտված է լինելու մասնագետների հետ համագործակցությունը:

Leave A Reply

Your email address will not be published.