Սերբական «Ռադնիչկիի» 44-ամյա մարզիչը մահացել է հանդիպման ժամանակ
Մահացել է սերբական «Ռադնիչկիի» 44-ամյա գլխավոր մարզիչ Մլադեն Ժիժովիչը։ Նա սրտի կաթված է ստացել «Մլադոստի» դեմ Սերբիայի առաջնության 14-րդ տուրի արտագնա հանդիպման առաջին կեսում, հաղորդում է Telegraf-ը։ Հանդիպումը մնացել է անավարտ։
Մլադեն Ժիժովիչը անմիջապես տեղափոխել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Ժիժովիչը «Ռադնիչկիի» գլխավոր մարզիչ էր նշանակվել հոկտեմբերի 23-ին։