Երեք շաբաթ տևող հազը կարող է վկայել թոքերի քաղցկեղի մասին․ Daily Mirror

0

Երեք շաբաթ և ավելի երկար տևող հազը կարող է թոքերի քաղցկեղի ախտանիշ լինել։ Այս մասին զգուշացրել են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) փորձագետները։ Գիտնականների խոսքերը մեջբերում է Daily Mirror պարբերականը։

Ինչպես պարզաբանում է պարբերականը, դեպքերի մեծ մասում հազը կապված է ավելի բնորոշ պատճառների՝ մրսածության, գրիպի կամ COVID-19-ի հետ, սակայն երբեմն այն կարող է մատնանշել օնկոլոգիական գործընթացի զարգացումը։ NHS-ի տվյալներով՝ պետք է զգուշացնեն այն հազը, որը չի անցնում կամ ուժեղանում է, շնչուղիների կրկնվող վարակները, արյունոտ հազը, շնչելու ժամանակ կամ հազալիս առաջացող ցավը, մշտական շնչահեղձությունը, հոգնածությունը, ախորժակի կորուստը և քաշի անբացատրելի կորուստը։

Ծառայության կայքում նշվում է, որ թոքերի քաղցկեղի ավելի հազվադեպ հանդիպող նշաններից են մատների ձևի փոփոխությունները, դժվարացած կամ ցավոտ կուլ տալը, խզզոցով շնչառությունը, խռպոտ ձայնը, ինչպես նաև դեմքի կամ պարանոցի այտուցը։

«Հիմնական ռիսկի գործոնը շարունակում է մնալ ծխելը. դա հիվանդությունների ավելի քան 70%-ի պատճառ է հանդիսանում։ Մյուս հնարավոր պատճառների թվում նշվում են ռադոնի, ասբեստի և ածխի գոլորշիների ազդեցությունը», — եզրակացրել են բժիշկները։

Leave A Reply

Your email address will not be published.