Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտներին։
«Այդ մրցաշարում կամ մշտական ֆավորիտներ․ «Ռեալ Մադրիդ», ՊՍԺ, «Մանչեսթեր Սիթի» եւ «Բավարիա»։
Առաջին տուրերում մենք տեսանք հսկայական թվով գոլեր, նաեւ անսպասելի արդյուքներ։ Այդ ամենը չի թողնում նվազի հետաքրքրությունը։ Խմբային փուլն ընդլայնվել է, որպեսզի մրցաշարն ավելի գրավիչ դառնա»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Tuttosport-ը։
Երեք տուրից հետո 9-ական միավոր ունեն տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն, «Բավարիան», «Ինտերը», «Արսենալն» ու «Ռեալը»։