«Յուվենտուսը» համաձայնության է հասել Սպալետիի հետ
Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության է հասել «Ռոմայի», «Զենիթի», «Ինտերի», «Նապոլիի» եւ Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։ Եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, պայմանագիրը կերկարաձգվի։
«Յուվենտուսը» հոկտեմբերի 27-ին գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր խորվաթ Իգոր Տուդորին։
«Յուվենտուսի» ժամանակավոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մասիմո Բրամբիլեն։
47-ամյա Տուդորը այս տարվա մարտին էր գլխավորել «Յուվենտուսը»։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2027թ․ հունիս։