Դոնալդ Թրամփի թոռնուհին առաջին անգամ կմասնակցի LPGA Tour-ի մրցաշարի

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 18-ամյա թոռնուհի Քայ Թրամփն առաջին անգամ  կմասնակցի գոլֆի LPGA Tour-ի շարքի մրցաշարի, հաղորդում է  Golf Digest-ը։

Ֆլորիդա նահանգի «Պելիկան» ակումբի Annika մրցաշարը ամենահեղինակավորներից է կանանց գոլֆում։ Այն կմեկնարկի նոյեմբերի 13-ին։

Universal Golf Rankings-ում Քայ Թրամփը 979-րդն է։ 2026 թվականից նա կներկայացնի Ֆլորիդայի համալսարանը։

Քայ Թրամփի մայր Վանեսա Թրամփը Դոնալդ Թրամփի որդու նախկին կինն է, որն այժմ լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսի քաղաքացիական կինն է։

Leave A Reply

Your email address will not be published.