Բրիթնի Սփիրսին նկատել են անզգույշ վարելիս նախկին ամուսնու հուշերի հրապարակումից հետո
Daily Mail-ի կողմից ձեռք բերված տեսանյութում երևում է, թե ինչպես է Բրիթնի Սփիրսը անկանոն վարվում ղեկի մոտ նախկին ամուսնու՝ Քևին Ֆեդերլայնի բացահայտող հուշերի հրապարակումից հետո։
Տեսանյութում երգչուհին ընկերոջ հետ դուրս է գալիս Թաուզենդ Օուքսի Red-O ռեստորանից և նստում իր սև BMW-ի ղեկին՝ չնայած մի քանիսը փորձում են նրան հետ պահել այդ քայլից։ Մի ականատես նշել է, որ Սփիրսը «քիչ էր մնում մեքենայի տակ գցեր իր ընկերոջը՝ կայանատեղիից դուրս գալիս»։
Տեսանյութում 43-ամյա երգչուհին զիգզագներով է շարժվում, հատում հանդիպակաց երթևեկությունը և նույնիսկ հեծանվային արահետը՝ տուն գնալու ճանապարհին։ Մի պահ նա մոտենում է մեկ այլ մեքենայի։
Աղբյուրների տվյալներով՝ մի քանի մարդ փորձել է կանգնեցնել նրան, և Բրիթնին ինքը մոտ 20 րոպե չի կարողացել բացել տան դարպասը։ «Նա մուտքագրեց կոդը և մոտեցավ դարպասին, բայց այն չէր բացվում։ Սա կրկնվեց երեք կամ չորս անգամ։ Ընկերը մնացել է մեքենայում։ 20 րոպե անց նա հեռացել է։ Բրիթնին փորձել է ներս մտնել ևս 10 րոպե և վերջապես դա նրան հաջողվել է», — ասել է ներքին աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ սա տեղի է ունեցել Ֆեդերլայնի «You Thought You Knew» վերնագրով հուշերի ֆոնին, որը լույս է տեսել հոկտեմբերի 20-ին։ Գրքում նա մի շարք մեղադրանքներ է հնչեցնում Սփիրսի դեմ, որի հետ ամուսնացած է եղել 2004-ից 2007 թվականներին և որի հետ ունի որդիներ՝ Շոն Պրեստոնը և Ջեյդեն Ջեյմսը։ Մեղադրանքների թվում են այն, որ երեխաները, իբր, տեսել են, թե ինչպես է Բրիթնին դանակով նայում իրենց, և որ նա կրծքով կերակրելիս կոկաին է օգտագործել։
Սփիրսն ինքը պատասխանել է Ֆեդերլայնի հրապարակմանը՝ մեղադրելով նրան «մշտական մանիպուլյացիաների» և «ցավոտ մեղադրանքների» մեջ։ Բրիթնին նաև ընդգծել է իր սերը որդիների նկատմամբ. «Ես միշտ կսիրեմ նրանց, և եթե դուք իսկապես ճանաչում եք ինձ, ուշադրություն մի դարձրեք իմ հոգեկան վիճակի և ալկոհոլիզմի մասին տաբլոիդներին»։
Երգչուհու ներկայացուցիչը նշել է, որ Ֆեդերլայնը շարունակում է շահույթ ստանալ Սփիրսի անունից, քանի որ գիրքը հրատարակվել է ալիմենտների վճարումների դադարեցումից հետո։