62-ամյա Դեմի Մուրը դեմ է 50 տարեկանից բարձր կանանց դեսեքսուալացմանը
Դեմի Մուրը շարունակում է կոտրել տարիքի և կանացիության վերաբերյալ կարծրատիպերը: 62-ամյա դերասանուհին միջազգային ճանաչում է ստացել «Substance» ֆիլմում իր դերի համար, որը պատմում է երիտասարդությամբ տարված հասարակության մեջ երիտասարդությանը հուսահատորեն կառչած միջին տարիքի աստղի մասին պատմություն։

Դերասանուհին լուսանկարվել է Glamour ամսագրի համար, որը նրան ներառել է «Տարվա կանայք» ցանկում: Անկեղծ հարցազրույցում Դեմին հայտարարել է «տարեց կանանց դեսեքսուալացման» և հասարակության կողմից պարտադրված պատկերացումների դեմ պայքարելու մտադրության մասին, և այն մասին, թե ինչպիսին պետք է լինի հասուն կինը:

«Ես չեմ կարծում, որ հասունությունը մեզ պակաս գրավիչ է դարձնում»:
Glamour ամսագրի շապիկի համար դերասանուհին ընտրել է համարձակ կերպար՝ սև, առանց ուսերի կորսետ՝ կտրվածքներով և լիարժեք, դրամատիկ կիսաշրջազգեստ: Նա կերպարը լրացրել է պլատֆորմային կրունկներով և ադամանդե ականջօղերով: Դեմին իր երկար սև մազերը թողել է ազատ՝ ընդգծելով, որ երկար մազերը խորհրդանշում են իր ներքին ազատությունը:

«Զինվոր Ջեյն» ֆիլմի համար գլուխս սափրելուց հետո, ես պարզապես թողեցի, որ այն աճի», — ասել է դերասանուհին «Substance» ֆիլմի իր գործընկեր Մարգարետ Քուոլիին: «Դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ ես հեռանում էի աշխատանքից՝ կենտրոնանալու երեխաներիս դաստիարակության վրա: Հավանաբար պարզապես հոգնել էի մազերս անընդհատ ոճավորելուց և ներկելուց: Եվ հետո ես հասկացա. մեզ անընդհատ ասում են, որ որոշակի տարիքից բարձր կանայք չպետք է երկար մազեր ունենան: Բայց ես չէի հավատում դրան»:

Մուրի խոսքով՝ տարիքի հետ նա նկատել է անհանգստացնող միտում. «Շատ կանայք, հատկապես նրանք, որոնք անցնում էին դաշտանադադարի շրջան, սկսում են շատ կարճ սանրվածքներ անել՝ գրեթե տղամարդկային, կարծես դիտավորյալ իրենց զրկելով սեքսուալությունից: Ես դա ցավալի համարեցի»: Այնպես որ, գուցե ես պարզապես ուզում էի հակառակը ապացուցել»։

