Վիկտորիա Բեքհեմն առաջին անգամ բացահայտ խոսեց ամուսնու անհավատարմության մասին

0

Վիկտորիա Բեքհեմը որոշ ժամանակ անց առաջին անգամ անդրադարձավ իր ամուսնու՝ Դեյվիդ Բեքհեմի, նախկին օգնական Ռեբեկա Լուսի հետ սիրավեպի մասին լուրերին։

51-ամյա դիզայները ելույթ ունեցավ «Call Her Daddy» փոդքասթում, որտեղ հաղորդավար Ալեքս Քուփերը նրան ուղիղ հարցրեց, թե ինչպես են զույգը գոյատևել ամենաաղմկոտ սկանդալներից մեկից։ «Դուք այդքան տարիներ զբաղվել եք ձեր ամուսնության վերաբերյալ ենթադրություններով։ Դեյվիդը դրան անդրադարձավ վավերագրական ֆիլմում։ Ինչպե՞ս եք երկուսդ էլ հաղթահարել դա», — հարցրեց Քուփերը։

Առանց որևէ տատանման Վիկտորիան պատասխանեց. «Գիտեք, մենք տարիների ընթացքում այնքան շատ բան ենք անցել։ Բայց վերջերս մենք նշեցինք մեր ամուսնության 26-ամյակը, և, ի դեպ, շատերն ասում էին, որ մեր միությունը երկար չի տևի։ Բայց մենք պարզապես միասին մնացինք և դիմացանք բոլոր փոթորիկներին», — ասաց նա։ Այնուհետև Վիկտորիան զրույցը տեղափոխեց մեկ այլ ցավոտ թեմայի՝ իր սննդային խանգարման վրա, որի մասին նա առաջին անգամ խոսել էր իր սեփական Netflix վավերագրական սերիալում։ Մինչդեռ «Beckham» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսը նախկինում հայտարարել էր, որ նախագծում Դեյվիդը «իրոք խոստովանել է» Ռեբեկա Լուսի հետ սիրավեպի մասին, չնայած ֆուտբոլիստն ինքը երբեք ուղղակիորեն չի ասել դա։

Չորս մասից բաղկացած սերիալում ո՛չ Լուսի, ո՛չ էլ «սիրավեպի» մասին չի հիշատակվում, սակայն Դեյվիդը հետևանքները նկարագրում է որպես «սարսափելի» և խոստովանում է, որ «ամեն օր վատ է զգում»։ «Վիկտորիան ինձ համար ամեն ինչ է։ Նրա տառապանքը տեսնելը անտանելի էր», — ասել է նա սերիալում։

Leave A Reply

Your email address will not be published.