Քիմ Քարդաշյանի դուստրը կրկին զարմացրել է երկրպագուներին իր համարձակ տեսքով՝ կեղծ դաջվածքներով և պիրսինգներով
12-ամյա Նորթ Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ավագ դուստրը, կրկին գրավել է սոցիալական ցանցերի ուշադրությունը իր ապշեցուցիչ տեսքով։ Աղջիկը TikTok-ում հրապարակել է մի շարք տեսանյութեր, որոնցում ցուցադրվել են դեմքի կեղծ դաջվածքներ, պիրսինգներ և վառ կապույտ հյուսեր։

Նորթի դեմքի մի կողմում մի աչքի տակ կարելի է տեսնել աստղ, իսկ մյուս կողմում՝ նրա անունը գրված է շեղագիր տառերով։ Նա նաև կրել է սև ցանց, կեղծ քթի օղ և գունավոր ոսպնյակներ՝ կերպարը լրացնելով ազատ սև մարզաշապիկով, երկար շորտերով, հաստ սպորտային կոշիկներով և արծաթե շղթաներով։ Կադրը, որտեղ նա լուսանկարվում է ընկերների հետ մասնավոր ինքնաթիռում և համերգի հետնաբեմում, արագ տարածվել է սոցիալական ցանցերում, չնայած մեկնաբանությունները անջատված էին։
Օգոստոսին Քարդաշյանը քննադատության էր ենթարկվել, որ Հռոմում ընտանեկան արձակուրդի ժամանակ թույլ է տվել դստերը կրել կորսետ, մինի կիսաշրջազգեստ և պլատֆորմային կոշիկներ։ Այդ ժամանակ համացանցում մարդիկ գրում էին. «Նա ընդամենը 12 տարեկան է» և «Ես սիրում եմ Քիմին և Նորթին, բայց երեխայի համար կորսետը չափազանց շատ է»։
«Call Me Daddy» փոդքասթի ժամանակ Քիմը խոստովանել է, որ գուցե սխալ է թույլ տվել, բայց ընդգծել է, որ աջակցում է դստեր ինքնադրսևորման ցանկությանը։
«Դժվար է, քանի որ բոլոր երեխաները նույն բանն են կրում։ Բայց երբ իմ դուստրը նման բան է կրում, աշխարհն անմիջապես սկսում է խոսել։ Դժբախտաբար, մենք այս սխալը թույլ տվեցինք բոլորի աչքի առաջ»։
Այնուամենայնիվ, աստղը հավելել է, որ ինքը մտադրություն չունի սահմանափակել դստեր ստեղծագործականությունը։ «Եթե նա ուզում է կապույտ մազեր, դա նորմալ է։ Դա նրան երջանիկ է դարձնում, և ես երբեք դա չեմ խլի նրանից»