Զիդանը՝ 34 տարեկանում կարիերան ավարտելու պատճառների մասին

0

Ֆրանսիայի հավաքականի, «Կանի», «Բորդոյի», «Յուվենտուսի» եւ «Ռեալի» նախկին խաղացող Զինեդին Զիդանը պատմել է, թե ինչու է 34 տարեկանում ավարտել կարիերան։

«Գիտակցված քայլ էր։ Արտագնա հանդիպումների մեկնումներն ու հյուրանոցներում մնալը արդեն հաճելի չէին։ Նույնիսկ, տնային հանդիպման ժամանակ հյուրանոցում ես լինում։ Հենց այդ պատճառով էլ 34 տարեկանում ավարտեցի կարիերաս, թեեւ ֆիզիկապես կարող էի 2-3 տարի էլ խաղալ, բայց այդ բոլոր ուղեւորություններն ու հավաքները սկսել էին հոգնեցնել»,- Զիդանի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

53-ամյա Զիդանը 2016-2018-ին եւ 2019-2021-ին գլխավորել է «Ռեալը», որի հետ երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկուական անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, սուպերգավաթը, աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը եւ Եվրոպայի սուպերգավաթը։

Սպասվում է, որ 2026թ․ աշխարհի առաջնությունից հետո Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Զիդանը կփոխարինի Դիդիե Դեշամին։

Leave A Reply

Your email address will not be published.