Ոգելից խմիչքը և շաքարային գազավորված ըմպելիքները մեծացնում են մազաթափությունը. Daily Mail

0

Շաքարային գազավորված ըմպելիքները և ոգելից խմիչքը կարող են մեծացնել մազաթափությունը, Daily Mail-ին տված հարցազրույցում պարզաբանել է բրիտանացի սննդաբան Վի Ջեյ Համիլթոնը: Բժշկի բնորոշմամբ՝ երկու ըմպելիքներն էլ վատթարացնում են գլխամաշկի և մազի ֆոլիկուլների վիճակը, հատկապես կանոնավոր օգտագործման դեպքում:

Շաքարով հարուստ գազավորված ըմպելիքներն օրգանիզմում առաջացնում են խրոնիկական, թաքնված բորբոքում, պարզաբանում է փորձագետը: Այդ վիճակը կարող է նաև ազդել մազի ֆոլիկուլների վրա՝ խաթարելով մազերի աճի ցիկլը:

«Մեկ 330 մլ շաքարային գազավորված ըմպելիքի տուփը կարող է պարունակել առնվազն 15 գրամ շաքար: Մազաթափության ռիսկն ամենաբարձրն է այն մարդկանց համար, ովքեր շաբաթական խմում են ավելի քան 11 տուփ»,- պարզաբանում է փորձագետը:

Բժիշկն ալկոհոլը դասում է պոտենցիալ վտանգավոր ըմպելիքների երկրորդ խմբին: Սննդաբանը զգուծացնում է, որ գինին, գարեջուրը և թունդ ալկոհոլային ըմպելիքներն օրգանիզմի, դրանց թվում՝ գլխամաշկի ջրազրկում են առաջացնում: Հեղուկի պակասը նվազեցնում է արյան հոսքը մազի գնդարմատներ և վատթարացնում դրանց սնուցումը:

 «Ոգելից խմիչքի կանոնավոր, չափազանց օգտագործման դեպքում հետևանքները շատ ավելի դրամատիկ են դառնում. մազերը նոսրանում են և սկսում են թափվել» — նշել է սննդաբանը:

Ըստ Համիլթոնի՝ սննդակարգում չափավորությունը և ջրի բավարար օգտագործումը կարևոր են առողջ մազերի համար։ Նա միաժամանակ խորհուրդ է տալիս խուսափել բորբոքումը խթանող սննդամթերքներից և ըմպելիքներից, մասնավորապես՝ մսային խորտիկներից և ֆաստֆուդից:

Leave A Reply

Your email address will not be published.