Իտալիայի Ա Սերիայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը Ա Սերիայի ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստն է՝ 85 միլիոն եվրո։ Transfermarkt-ը վերանայել է Ա Սերիայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը։ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը կես տարում նվազել է 10 միլիոն եվրոյով։
Երկրորդ տեղում է «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին՝ 80 միլիոն եվրո։
Թուրինի «Յուվենտուսի» թուրք կիսապաշտպան Քենան Յիլդիզի տրանսֆերային արժեքը բարձրացել է 25 միլիոն եվրոյով եւ հասել 75 միլիոն եվրոյի։ Նույնքան է նաեւ «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի գինը։ «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն (70 միլիոն եվրո) 5-րդն է։
Հաջորդ տեղերում են Կրիստիան Պուլիշիչը («Միլան», 70 միլիոն եվրո), Նիկոլաս Պասը («Կոմո», 55 միլիոն եվրո):
9-14-րդ տեղերում են Մանու Կոնեն («Ռոմա», 50 միլիոն եվրո), Մոյզե Քինը («Ֆիորենտինա», 50 միլիոն եվրո), Սքոթ Մաքթոմինայը («Նապոլի», 50 միլիոն եվրո), Ալեսանդրո Բուոնջորնոն («Նապոլի», 50 միլիոն եվրո), Բրեմերը («Յուվենտուս», 50 միլիոն եվրո) եւ Ֆեդերիկո Դիմարկոն («Ինտեր», 50 միլիոն եվրո)։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը մնացել է անփոփոխ՝ 4 միլիոն եվրո։