Ֆաբիո Կանավարոն կգլխավորի Ուզբեկստանի հավաքականը

0

Իտալիայի հավաքականի կազմում 2006թ․ աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն իր մարզչական շտաբի հետ ժամանել է Ուզբեկստան, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Կողմերը բանավոր համաձայնության էին հասել Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Կանավարոյի նշանակման մասին։ Շուտով կլինի պայմանագրի ստորագրում։

Ուզբեկստանի հավաքականը նվաճել է 2026թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր եւ Կանավարոյի գլխավորությամբ կպատրաստվի եւ կմասնակցի այդ մրցաշարին, որը համատեղ անցկացնելու են ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեքսիկան։

Leave A Reply

Your email address will not be published.