Լեգենդար Բուֆոնի որդին նորամուտն է նշել Ա Սերիայում

0

Իտալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին նորամուտն է նշել Ա Սերիայում։

«Պիզայի» 17-ամյա հարձակվող Լուի Թոմաս Բուֆոնը Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում փոխարինման է դուրս եկել 77-րդ րոպեին։

Այդ խաղում «Պիզան» 36-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստներով եւ պարտվել է 0:4 հաշվով։

Լուի Թոմաս Բուֆոնը Չեխիայի մինչեւ 18 տարեկանների հավաքականի խաղացող է։ Նրա մայրը չեխ Ալենա Սերեդովան է։ Ջանլուիջի Բուֆոնն ու Սերեդովան միասին են եղել 2005 թվականից, ամուսնացել են 2011-ին, բաժանվել են 2014-ին։

Leave A Reply

Your email address will not be published.