Միլիոններ մատնեմատին. Լորեն Սանչեսի և Ջորջինա Ռոդրիգեսի «ադամանդե մենամարտը»՝ Balenciaga-ի ցուցադրության ժամանակ
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում կազմակերպված Balenciaga-ի գալա-երեկոն վերածվել է ոչ միայն բարձրակարգ նորաձևության, այլև զարդերի իսկական շքերթի: Լորեն Սանչես-Բեզոսը և Ջորջինա Ռոդրիգեսը առաջին շարքում փայլում էին իրենց էլեգանտ, ամբողջովին սև կերպարներով: Սակայն հանրության ուշադրությունը կենտրոնացած էր ոչ թե նրանց հանդերձանքների, այլ նրանց բազմամիլիոն դոլարանոց ադամանդե մատանիների վրա, որոնք փայլում էին պոդիումի լուսարձակների տակ:

Սանչեսի մատանին, որը ստեղծվել է լեգենդար ոսկերիչ Լորեյն Շվարցի կողմից, գնահատվում է ավելի քան 6 միլիոն դոլար: 45 կարատանոց օվալաձև ադամանդը կենտրոնական զարդն էր Վենետիկում նրա հարսանեկան շաբաթվա, որտեղ նա ամուսնացավ Ջեֆ Բեզոսի հետ:

Նույնքան շլացուցիչ կերպով Ջորջինա Ռոդրիգեսը ցուցադրել է երկու մատանի, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուի նվերը՝ ավելի քան 30 կարատ քաշով օվալաձև ադամանդ, որի արժեքը տատանվում էր 2-ից 5 միլիոն դոլարի սահմաններում: Այս ամռանը ֆուտբոլիստը ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին ութ տարվա համատեղ կյանքից հետո:

Մասնագետները երկու քարերն էլ անվանում են «բացառիկ հազվագյուտ» և դասում են դրանք աշխարհի ամենացանկալիների շարքին: Երկու խորհրդանիշների՝ Սանչեսի և Ռոդրիգեսի այս ոսկերչական գլուխգործոցները միասին գնահատվում են մոտավորապես 12 միլիոն դոլար։