67-ամյա Մադոննան զարմացրել է համարձակ լուսանկարներով և նոր ալբոմի մասին նորություններով  

0

Փոփի թագուհին կրկին ցնցել է. 67-ամյա Մադոննան ներկայացրել է համարձակ ֆոտոսեսիա և միաժամանակ հայտարարել երկու կարևոր նորության՝ Warner Records-ի հետ նոր պայմանագրի և իր լեգենդար «Confessions on a Dance Floor» ալբոմի շարունակության թողարկման մասին։

«Warner-ի հետ ես կրկին տանն եմ։ Վերադարձ երաժշտությանը, վերադարձ պարահրապարակին, վերադարձ իմ արմատներին», — գրել է երգչուհին Instagram-ում՝ գրառումը ուղեկցելով իր համարձակ լուսանկարներով, որտեղ նա կրում է թափանցիկ արծաթե զգեստ, ցանցկեն զուգագուլպաներ և բարձր կրունկներով ոսկեգույն կոշիկներ։

Առաջիկա ալբոմը, որը նախնական անվանումով COADF – P. 2, կթողարկվի 2026 թվականին և կլինի երգչուհու առաջին թողարկումը յոթ տարվա ընթացքում՝ Madame X (2019) ալբոմից ի վեր։

Երկրպագուները ոգևորված են ոչ միայն Մադոննայի պարային երաժշտություն վերադարձով, այլև այն փաստով, որ նա կրկին կհանդիպի DJ և պրոդյուսեր Ստյուարտ Փրայսի հետ, ով «Confessions on a Dance Floor» (2005) ալբոմի պաշտամունքային հնչողության ստեղծողն է։

Leave A Reply

Your email address will not be published.