Ռամզան Կադիրովի 17-ամյա որդին զարմացրել է կես միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք ժամացույցով
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի 17-ամյա որդին՝ Ադամը, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ շնորհիվ շքեղ աքսեսուարի։ Նրա ավագ քույրը՝ Թաբարիկը, Instagram-ում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում արծվի աչքերով օգտատերերը նկատել են Ադամի դաստակին մինչև 500,000 դոլար արժողությամբ հազվագյուտ ժամացույց, հաղորդում է Gazeta-ն։
Լուսանկարներում Ադամը կեցվածք է ընդունել սպիտակ վերնաշապիկով, տաբատով և գլխարկով՝ իր կերպարը լրացնելով 18 կարատանոց սպիտակ ոսկուց պատրաստված Jacob & Co Epic SF24 ժամացույցով։ Պատյանը զարդարված է հարյուրից ավելի ադամանդներով, իսկ ժապավենը՝ կաշվից։
Այս մոդելի առանձնահատկությունը սահմանափակ քանակությամբ թողարկումն է՝ ընդամենը 17 հատ, որոնք վաղուց վաճառվել են շքեղության սիրահարների հավաքածուներում։
Նշենք, որ Ադամի սերը թանկարժեք աքսեսուարների նկատմամբ նորություն չէ։ Նրա հարսանիքին, որը տեղի է ունեցել հունիսի վերջին, նա կրում էր Jacob & Co Billionaire Ashoka ժամացույցը՝ զարդարված 320 ադամանդներով: Նման ժամացույցի գինը կարող է գերազանցել 27 միլիոն դոլարը: