Մադոննայի դուստրը բաց հանդերձանքով՝ Valentino-ի beauty երեկույթին  

0

Մադոննայի դուստրը՝ 28-ամյա Լուրդես Լեոնը, հոգնած, բայց ցնցող տեսք ուներ, երբ դուրս էր գալիս Նյու Յորքի լեգենդար Studio 54-ում կայացած Valentino գեղեցկության միջոցառումից։

Լուրդեսը ընտրել էր կիսաթափանցիկ մեջքով սև զգեստ, որը ցուցադրում էր իր G-string-ը, և կերպարը լրացրել էր էլեգանտ սև սանդալներով՝ բարակ ժապավեններով։ Նրա գոտկատեղին հասնող սև և փայլուն մազերը սանրված էին կրծքին իջնող ամուր ալիքներով։

Լուրդեսը դիմահարդարվել էր վառ կարմիր երանգներով՝ ընդգծելով աչքերը, այտերը և շուրթերը, իսկ մարմնի վրա բազմաթիվ դաջվածքները լրացուցիչ շեշտադրում էին համարձակ կերպարը։

Օգոստոսի սկզբին Լուրդեսը բեմում ելույթ էր ունեցել Իբիցայում՝ կրելով նմանատիպ սեքսուալ կերպար՝ սև, բարակ ուսադիրներով ատլասե զգեստ։

Leave A Reply

Your email address will not be published.