Չարլի Շինը այնքան շատ թմրանյութեր է օգտագործել, որ նույնիսկ թմրակարտելը հրաժարվել է մատակարարել նրան  

0

Չարլի Շինը անկեղծ հարցազրույց է տվել, որում խոսել է տարիներ տևած թմրամոլության մասին: Դերասանի խոսքով՝ մի պահ նա այնքան շատ թմրանյութեր էր օգտագործել, որ թմրակարտելը չէր վաճառում իրեն:

«Քանակը, որը նրանք վաճառում էին [իմ դիլեր] Մարկոյին և այն հաճախականությունը, որը նա խնդրում էր… դա այնպիսի ծավալ էր, որը նրանք երբեք չէին տա նրան, ով դրա վաճառքով չէր զբաղվում», — խոստովանել է Շինը Primetime-ի եթերում: Կարտելը որոշել է, որ դերասանը չափազանց արագ է «սպառում» թմրանյութերը և կարող է փորձել վաճառել առանց թույլտվության: «Եվ թույլտվություն ստանալու համար պետք է համաձայնել խոշոր տղաների հետ», — բացատրել է Չարլին:

Շինը նաև հիշել է իր ժամանակը «Երկու ու կես տղամարդ» սերիալում, որտեղ նա նկարահանվել է մինչև 2011 թվականին իր վիճահարույց հեռացումը:

Նա ասել է, որ CBS-ը մասնավոր ինքնաթիռ է ուղարկել իրեն վերականգնողական կենտրոն տանելու համար: Ի վերջո, Շինին փոխարինել է Էշթոն Քաթչերը, և դերասանն ինքը հայտնվել է աղմկահարույց սկանդալների կենտրոնում:

Այսօր Չարլի Շինը նշում է թմրանյութերից և ալկոհոլից հրաժարվելու գրեթե ութ տարին: «Ամեն ինչ դադարեց աշխատել: Չկային երեկույթներ, ոչ էլ էյֆորիա: Ես հասկացա, որ հիասթափեցնում էի ինձ և իմ սիրելիներին: Ժամանակն էր դադարեցնել», — ասել է նա:

Դերասանը հիշել է այն պահը, երբ «թեթևացում» է զգացել ՄԻԱՎ-ի ախտորոշումից հետո՝ այն անվանելով շրջադարձային պահ:

Այժմ 58-ամյա դերասանը պատրաստվում է իր կարիերայի նոր փուլի: Netflix-ը թողարկում է «Չարլի Շին» անունով վավերագրական ֆիլմ, իսկ նրա «Շինի գիրքը» հուշագրությունը վաճառքի է հանվել այս շաբաթ:

Leave A Reply

Your email address will not be published.