Արիանա Գրանդեն ստացել է 2025 թվականի MTV Video Music Awards-ի գլխավոր մրցանակը
Կիրակի երեկոյան Արիանա Գրանդեն արժանացել է «Տարվա տեսահոլովակ» մրցանակին 2025 թվականի MTV Video Music Awards-ում: Նա հաղթել է իր «Brighter Days Ahead» տեսահոլովակի համար և ընդհանուր առմամբ տուն տարել երեք մրցանակ:
Երեկոյի գլխավոր հաղթողը, սակայն, Լեդի Գագան էր, որը ստացել է չորս արձանիկ, այդ թվում՝ «Տարվա արտիստ» տիտղոսը: Նա մրցանակը ստացել է ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ստիպված է եղել չեղարկել Մայամիում կայանալիք համերգը՝ ձայնային խնդիրների պատճառով:
Իր ընդունելության խոսքում Գագան խոստովանել է, որ չի կարողանա մասնակցել արարողությանը, քանի որ շտապում է ելույթ ունենալ Մեդիսոն Սքվեր Գարդենում: Մեկուկես ժամ անց VMA-ի հեռուստադիտողներն արդեն դիտում էին նրա շոուի հեռարձակումը, որտեղ նա կատարել է «Abracadabra» և «The Dead Dance» երգերը:
Երեքական մրցանակ տարել են նաեւ Սաբրինա Քարփենթերը, որի Short n’ Sweet ալբոմը ճանաչվել է «Տարվա ալբոմ», և Արիանա Գրանդեն։
Այլ հաղթողների թվում էր Ռոզեն, որը արժանացել է «Տարվա երգ» մրցանակին իր «APT» հիթի համար, որը ձայնագրել է Բրունո Մարսի և KATSEYE-ի հետ։ Վերջինս արժանացել է MTV Push-ի «Տարվա լավագույն կատարում» անվանակարգին՝ «Touch» երգի համար։ Բրունո Մարսը և Լեդի Գագան նաև արժանացել են «Լավագույն համագործակցություն» անվանակարգին՝ «Die With a Smile» երգի համար։
Երեկոյի հատուկ մրցանակներն էին. Մրայա Քերին ստացել է Video Vanguard մրցանակը, Բաստա Ռայմսը ստացել է Rock the Bells-ի առաջին Visionary մրցանակը, և Ռիկի Մարտինը ստացել է Latin Icon մրցանակը։ Երեք արտիստներն էլ ելույթ են ունեցել երեկոյին։
Այս տարվա արարողությանը ներկայացվել են երկու նոր անվանակարգեր՝ «Լավագույն փոփ արտիստ» և «Լավագույն քանթրի տեսահոլովակ»։ Շոուն ուղիղ հեռարձակվել է Նյու Յորքի Էլմոնտ քաղաքի UBS Arena-ից և այն վարել է LL Cool J-ն։ Մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ արարողությունը ցուցադրվել է ոչ միայն MTV-ով, այլև CBS-ով և ուղիղ հեռարձակվել է Paramount+-ով։