Մեկնարկել են «Թունելից 13 կմ հեռավորության վրա»՝ հայկական սարսափ ժանրի ֆիլմի նկարահանումները
Մեկնարկել են «Թունելից 13 կմ հեռավորության վրա»՝ հայկական սարսափ ժանրի ֆիլմի նկարահանումները․ այս մասին տեղեկանում ենք Ռուբեն Եսայանի ինստագրամյան էջից, որը հանդիսանում է համանուն գրքի հեղինակը, որի հիման վրա էլ նկարահանվում է ֆիլմը։
Պատմության գործողությունները ծավալվում են Լոռիում՝ մի խորհրդավոր գյուղում, որտեղ հայտնվում են մի խումբ ուսանողներ։ Առաջին հայացքից դա փոքրիկ՝ քաղաքից կտրված տեղանք է, սակայն իրականում սա ավելի խորհրդավոր վայր է, քան կարելի էր պատկերացնել։ Գիրքն իր ժանրոմ առայժմ եզակի է հայկական գրականության մեջ։ Այն ունի նաև երկրորդ մաս, որը կոչվում է «Մարդապանը ես եմ»։
Ինտրիգային ստեղծագործության գլխավոր հերոսներին կմարմնավորեն մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ Սոս Ջանիբեկյանը, Արթուր Դարբինյանը, Ալբերտ Ղուլինյանը, որը հայտնի է Գիքորի դերով, Դալիթան, Լիլիթ Սարգսյանը, Էլեն Սաֆարյանը, Ավետ Զոհրաբյանը և այլք։ Նկարահանումները տեղի են ունենում Լոռիում։