Սումոյի ըմբիշը պտտեցնում է Էրիկ Թրամփին սառնաշաքարի պես 

0

Դոնալդ Թրամփի որդին՝ 41-ամյա Էրիկ Թրամփը, Ճապոնիա կատարած ուղևորության ժամանակ որոշել է փորձել իրեն ազգային մարզաձևում և մենամարտել է յոկոձունայի՝ բարձրաստիճան ըմբիշի հետ։ Instagram-ում հրապարակված տեսանյութը անմիջապես վիրուսային է դարձել, հաղորդում է NYP-ն։

Կապույտ պոլո շապիկով և ջինսե շորտերով Էրիկը փորձել է հսկային դուրս մղել ռինգից, բայց նա նույնիսկ չի շարժվել։ Սակայն մի քանի վայրկյան անց սումոյի ըմբիշը բռնել է Թրամփին, հեշտությամբ բարձրացրել գետնից և զգուշորեն դուրս է բերել ռինգից, ինչը ստիպել է և՛ հանդիսատեսին, և՛ Էրիկին ծիծաղել։

«Ամեն օր չէ, որ հնարավորություն ես ունենում մրցելու լեգենդի դեմ։ Քիչ էր մնում հաղթեի նրան», — կատակել է Թրամփը մենամարտից հետո և հավելել, որ դա իր համար «մեծ պատիվ» էր։

Երկրորդ ռաունդում Էրիկը կարողացել է մի փոքր շարժել մրցակցին, բայց շուտով յոկոզունան կրկին նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և պտտեցրել Էրիկին իր գրկում՝ ապացուցելով, թե ով է դոհյոյի տերը։

Մենամարտից հետո մարզիկը նույնիսկ Թրամփին որոշ խորհուրդներ է տվել տեխնիկայի վերաբերյալ։ Էրիկն ինքը՝ ծիծաղելով, խոստովանել է. «Նա ինձ հետ արեց այն, ինչ ուզում էր»։

Թրամփի այցը Ճապոնիա կապված էր նոր ընտանեկան կրիպտո թոքենի՝ $WLFI-ի թողարկման հետ, որը երկուշաբթի սկսել է սակարկվել բորսայում։ Եվ շատերը անմիջապես նրա անսպասելի ելույթը համեմատել են Դոնալդ Թրամփի «ըմբշամարտի ժառանգության» հետ, որի շոուները Վինս Մաքմահոնի հետ մի ժամանակ որոտում էին WWE-ում։

Leave A Reply

Your email address will not be published.