Ռաուլն առաջարկ է ստացել «Բայերից»
Գերմանիայի փոխչեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է արել Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի նախկին գլխավոր մարզիչ, Արքայական ակուբի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսին, հաղորդում է x.com/NicoSchira-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին հրաժարվել է գլխավորել «Բայերը», որի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է հոլանդացի Էրիկ տեն Հագի հեռացումից հետո։
«Բայերը» դիտարկում է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդին Տերզիչի եւ «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ռոզե թեկնածությունները։