Ջեյդոն Սանչոն միացավ «Աստոն Վիլային»
Անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Աստոն Վիլա»։
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ տարվա հունիս, հաղորդում է «Աստոն Վիլայի» կայքը։
25-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականից է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող։ Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ «Մանչեսթեր Յունայթեդում» Ջեյդոն Սանչոն մասնակցել է 83 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Ջեյդոն Սանչոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն դոլար։
Ջեյդոն Սանչոն հանդես է եկել նաեւ Դորտմունդի «Բորուսիայում» եւ Լոնդոնի «Չելսիում»։