Սնուփ Դոգը ստիպված է եղել ներողություն խնդրել. նա հայտարարել էր, թե իրեն վախեցնում են մանկական ֆիլմերում նույնասեռական հարաբերությունները

0

53-ամյա ռեփերը հայտնվել է աղմկահարույց բանավեճի կենտրոնում, երբ պոդքաստի ժամանակ խոստովանել է, որ «սարսափել» է Disney-ի և Pixar-ի «Buzz Lightyear» (2022) մուլտֆիլմում նույնասեռական զույգի մասնակցությամբ տեսարանից։

«It’s Giving» շոուի ժամանակ երաժիշտն ասել է, որ ցուցադրությանը գնացել է ընտանիքի հետ և չէր սպասում տեսնել այն տեսարանը, որտեղ հերոսուհի Ալիշա Հոթորնը ամուսնանում է իր զուգընկերոջ հետ և երեխա է մեծացնում։ Նրան հատկապես շփոթեցրել է թոռան հարցը, թե ինչպես են երկու կանայք երեխա ունենում։ «Ես պարզապես եկել էի ֆիլմը դիտելու, և սա տեղի ունեցավ։ Ես շփոթված էի և չգիտեի՝ ինչ ասեմ։ Երեխաները հարցեր են տալիս, և ես չգիտեի՝ ինչ ասեմ նրանց», — խոստովանել է արտիստը։

Հայտարարությունը քննադատության ալիք է առաջացրել սոցիալական ցանցերում։ Սցենարիստ Լորեն Գանդերսոնը, որը մասնակցել է սցենարի վաղ տարբերակների ստեղծմանը, նշել է, որ հենց ինքն է առաջարկել լեսբուհի զույգի կերպարը։ «Ես հպարտ եմ, որ նրանք մնացին ֆիլմում։ Սերը սեր է»։

Քննադատությունների ալիքից հետո Սնուփ Դոգը Instagram-ում գրել է. «Իմ բոլոր գեյ ընկերները գիտեն, որ ես նրանց կողմից եմ։ Նրանք զանգահարում են ինձ՝ աջակցություն հայտնելով։ Կներեք, որ չգիտեի, թե ինչպես պատասխանել 6-ամյա երեխային։ Սովորեցրեք ինձ։ Ես կատարյալ չեմ»։

Նա ընդգծել է, որ ցանկանում է «ավելի լավ սովորել և հասկանալ այս թեմաները», այլ ոչ թե փակել քննարկումը;

Leave A Reply

Your email address will not be published.