Նորբերտո Բրիասկո Բալեկյանը չի միանա հավաքականին
«Խիմնասիա Լա Պլատայի» (Արգենտինա) հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ընտանեկան խնդիրների պատճառով չի միանա Հայաստանի հավաքականին եւ չի մասնակցի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա երկու հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում։ Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ խաղերին։
Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր՝ ժամը 18:30-ին։
Հավաքն այսօր կսկսեն՝
Հենրի Ավագյան — «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Ալբերտ Խաչումյան — «Արարատ»
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան — «Որարտու»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան — «Նոա»
Էդգար Սևիկյան — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հովհաննես Հարությունյան — «Նոա»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան — «Փյունիկ»
Ուգոչուկվու Քրիստուս Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Նայիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանն ազգային հավաքականի ճամբարում կլինեն սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Զելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։
Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։
Սեպտեմբերի 9-ին ազգային թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։