Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։
Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։
Սեպտեմբերի 9-ին ազգային թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին։
Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Հենրի Ավագյան — «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Ալբերտ Խաչումյան — «Արարատ»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան — «Որարտու»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Վահան Բիչախչյան — «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան)
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան — «Նոա»
Էդգար Սևիկյան — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հովհաննես Հարությունյան — «Նոա»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան — «Փյունիկ»
Ուգոչուկվու Քրիստուս Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Լուկաս Սելարայան — «Ատլետիկո Բելգրանո» (Արգենտինա)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Խիմնասիա Լա Պլատա» (Արգենտինա)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
«Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով։
Ազգային հավաքականի մարզչական շտաբը․
Եղիշե Մելիքյան — Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Ստեփան Դեմիրճյան — Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ։
Աղվան Այվազյան — Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի օգնական։
Ռոման Մոնարյով — Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի օգնական։
Խավիեր Մինյանո — Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ