Սիրուշոն՝ նույն զգեստով, որը հագել էր 16 տարի առաջ

0

Սիրուշոն ապացուցում է, որ այսօր նույն տեսքն ունի, ինչ 22 տարեկանում։ 38-ամյա Երգչուհին ինստագրամյան հետևորդներին ներկայացել է այն նույն զգեստով, որը հագել էր 16 տարի առաջ՝ 22 տարեկանում։

«Վերջին անգամ այս զգեստս հագել էի 22 տարեկանում, երբ հարցազրույց էի տալիս Հունաստանում։ Դուք, հավանաբար, դեռ կարող եք տվյալ լուսանկարները գտնել համացանցում»,-ինստագրամյան էջի առաջին «սթորիում» անգլերելով գրել է երգչուհին։ 

Այնուհետև նրա ֆան ակումբի ամենահավատարիմ երկրպագուն՝ Էդգար Տավուշցին, որը երկար տարիներ ոչ միայն հետևում, այլև լուսաբանում է երգչուհու նորությունները, գտել և կիսվել է 16 տարի առաջվա լուսանկարներով, որոնք Սիրուշոն ևս տեղադրել է իր «սթորի» բաժնում։ 

Այն միջին երկարության ուղիղ զգեստ է՝ դեղին ծաղկանախշերով, իսկ ուսերի հատվածը, կրծքի վերնամասն ու շրջազգեստի եզրերը լրացված են սև ժանյակներով։ Թե նոր, թե հին լուսանկարներում զգեստը իդեալական է ընդգրկում երգչուհու կազմվածքը՝ շեշտելով կանացիությունը։ 

Ի դեպ, Սիրուշոն երկրպագուներին շուտով կներկայանա նոր երգով, որից մի քանի հատված արդեն կիսվել է Instagram-ում։ Երգչուհին տեղեկացրել է, որ երգի ամբողջական տարբերակը հասանելի կլինի սեպտեմբերի 5-ին։ 

Leave A Reply

Your email address will not be published.