Երրորդ երեխային սպասող Լուսինե Թովմասյանն ու ամուսինը նշել են իրենց ամուսնության 12-րդ տարին
Մոդել, «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը և նրա ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանը, նշում են իրենց ամուսնության 12-րդ տարին: Այս առթիվ Լուսինեն սոցիալական ցանցերում կիսվել է ջերմ լուսանկարներով ու էմոցիոնալ գրառմամբ:
«Այսօր մեր ամուսնության 12-րդ տարին է:

Սեր, շատ սեր ու էլի սեր եմ մաղթում բոլորիս, որովհետև հենց սերն է ամեն ինչի հիմքը։
Շնորհակալ եմ այս 12 հրաշալի տարիների համար և սպասումով նայում եմ դեպի առաջ»,-գրել է գեղեցկուհին:
Հավելենք, որ զույգը շուտով համալրում է ունենալու. Լուսինեն սպասում է երրորդ բալիկին: