Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը

0

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) չորրորդ տեղը գրավեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում։ Վերջին տուրում Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց հնդիկ Պրագնանադհա Ռամեշբաբուի հետ եւ 5 միավորով միանձնյա գրավեց չորրորդ տեղը։

1-3-րդ տեղերը բաժանեցին ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն եւ Ռամեշբաբուն, որոնք վաստակեցին 5,5-ական միավոր։ Հաղթող դարձավ Սոն։

Սամուել Սեւյանը (ԱՄՆ) վերջին տուրում ոչ ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ 4,5 միավորով գրավեց 5-7-րդ տեղերը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։

Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն էր։ Արոնյանը, Կարուանան, Ռամեշբաբուն եւ Վաշիե-Լագրավը նվաճեցին Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարի մասնակցելու իրավունք։

Leave A Reply

Your email address will not be published.