55-ամյա Անդրե Աղասին 21-ամյա դստեր հետ (ֆոտո)

0

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, 55-ամյա ամերիկահայ Անդրե Աղասին ԱՄՆ-ի բաց առաջնության հանդիպումներից մեկին հետեւել է դստեր՝ 21-ամյա Ջազ Էլիի հետ։

Նրանք լուսանկար են հրապարակել սոցիալական ցանցերում։ «Սիրում եմ քեզ, Ջազ»,- գրել է Աղասին։

Ջազ Էլին Աղասիի եւ լեգենդար գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի երեխան է։ Նրանք ունեն նաեւ որդի՝ 23-ամյա Ջեյդեն Ջիլը։

Leave A Reply

Your email address will not be published.