Մեսիի դուբլը նպաստեց «Ինտեր Մայամիի» հաղթանակին (տեսանյութ)
«Ինտեր Մայամին» դուրս եկավ Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի Լիգաների գավաթի եզրափակիչ։ Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում տեղի ունեցած խաղում «Ինտեր Մայամին» 3:1 հաշվով պարտության մատնեց «Օռլանդո Սիթիին»։
«Ինտեր Մայամիից» դուբլի հեղինակ դարձավ 38-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։
Եզրափակիչում «Ինտեր Մայամիի» մրցակիցը կլինի «Սիեթլ Սաունդերսը», որը 2:0 հաշվով հաղթեց «Լոս Անջելես Գելաքսիին»։
Լիգաների գավաթ, կիսաեզրափակիչ
«Ինտեր Մայամի» — «Օռլանդո Սիթի»՝ 3:1
Լիոնել Մեսի, 76, 11մ, 88, Տելասկո Սեգովիա, 90+1 — Մարկո Պաշալիչ, 45+1
Հեռացում՝ Դավիդ Բրեկալո («Օռլանդո Սիթի»), 75, երկրորդ դեղին քարտ
«Լոս Անջելես Գելաքսի» — «Սիեթլ Սաունդերս»՝ 0:2
Պեդրո դե լա Վեգա, 7, Օսազ Դե Ռոզարիո, 57
Հեռացում՝ Նուու Տոլո («Սիեթլ Սաունդերս»), 83