Էդուարդ Սպերցյան․ Իմ խնդիրն է լիարժեք օգնել թիմին
Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է իր բարձր արդյունավետությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի սկզբնամասում։
«Աշխատանքի եւ հավատքի շնորհիվ է իմ արդյունավետությունը։ Իմ խնդիրն է լիարժեք օգնել թիմին։ Մրցաշրջանի մեկնարկում ստացվում է։ Կձգտեմ շարունակել օգնել թիմին։
Հնարավոր տեղափոխությանս հետ կապված չէ բարձր արդյունավետությունը։ Մենք աշխատում ենք խաղադաշտում դրսեւորվելու համար։ Նշանակում է՝ ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Կշարունակեմ»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն։
Ռուսաստանի առաջնության 6 խաղում Սպերցյանը խփել է 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։